Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները, իսկ հայկական կողմը ներկայացված է տեսակապով։
Հանդիպման հիմնական թեմաներից են լոգիստիկայի ոլորտում համագործակցությունը, առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի ցանկի թարմացումը և ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացումը։
Քննարկվելու է նաև պարենային անվտանգության հարցը և ԵԱՏՄ երկրների ագրոարդյունաբերական ոլորտում համագործակցության ընդլայնումը։
