Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներինը՝ բավարար. նախարար

Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, երեխաներինը՝ բավարար. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք:

Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:

Հարգելի´ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:

Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment