«Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա»․ Հաջիև

«Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա»․ Հաջիև

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ Բաքվում անցկացվող համաժողովի ժամանակ։

«Այսօր տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված։ Սակայն խաղաղությունը չպետք է մնա միայն թղթի վրա»,- նշել է նա։ «Մենք սպասում ենք միայն մեկ՝ վերջին քայլին՝ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը։ Դրանից հետո, կարծում եմ, վերջնական խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա»,- ասել է նա։

Leave a Comment