
Աշխարհը չի կարող լինել երկբևեռ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստում։
«Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես ենք մենք պատկերացնում բազմաբևեռ աշխարհը, այն չի կարող լինել երկբևեռ, եռաբևեռ կամ քառաբևեռ։ Այն պետք է լինի բազմազան, հենց բազմաբևեռ»,- ասել է նա։
Պուտինը նշել է, որ բազմաբևեռ աշխարհը շատ ավելի բարդ է, քան երկու կամ երեք կենտրոններից բաղկացած աշխարհը։ «Բազմաբևեռ աշխարհակարգում պետք է հաշվի առնվեն միջազգային հարաբերությունների բոլոր մասնակիցների շահերը։ Եվ ինչպես մենք բազմիցս ասել ենք, սա հիմնական, հիմնարար սկզբունքն է․ ոմանց անվտանգությունը չի կարող ապահովվել մյուսների անվտանգության հաշվին։ Ահա սա է այն անկյունաքարային սկզբունքներից մեկը, որը, մեր կարծիքով, պետք է դրվի ապագա աշխարհակարգի հիմքում»,- հավելել է նա։