Մինչդեռ մայիսին՝ քարոզարշավի ժամանակ, խոսում էր բացառապես մոդուլայինի մասին, որն առաջարկում են Արեւմուտքից։ Նոր ԱԷԿ-ի շուրջ քննարկումները շարունակվում են։ ՀՀ կառավարությունը պարտավորվել է մինչեւ 2027-ի ավարտը կողմնորոշվել ատոմակայանի կառուցման տեխնոլոգիայի հարցում։ Նախօրեին Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին, քննարկել են ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին ռուսական կողմի առաջարկները։ Այժմ, երբ ռուսական կողմից մեծ ճնշում կա, եւ անգամ խոսվում է գազամատակարարումն անջատելու մասին, Փաշինյանը, ըստ ամենայնի, «զադնի է դրել» եւ ընդունել ռուսական առաջարկը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: