Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 2-ի սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +21-23 աստիճան, երեկոյան՝ +15-17 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +13-17 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-16 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +18-21 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +13-16 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +13-17 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-17 աստիճանի, հովտային շրջաններում՝ +17-20 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +17-22 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +19-23 աստիճան, հովտային շրջաններում՝ +21-24 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +21-24 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +14-17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +21-24 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +12-15, նախալեռնային շրջաններում՝ +17-21 աստիճան, հովտային շրջաններում՝ +23-26 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 21 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
