«Հայերի ու ադրբեջանցիների միջև կան բազմաթիվ կետեր, որոնք ունեն նմանություններ». Թաթուլ Հակոբյան

«Հայերի ու ադրբեջանցիների միջև կան բազմաթիվ կետեր, որոնք ունեն նմանություններ». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայերն ու ադրբեջանցիները նոր չէ, որ միմյանց ներկայությունը և պետություն ունենալու իրավունքը դնում են կասկածի տակ:
«Կոկա կոլան ավելի հին է, քան Ադրբեջանը» և կամ «Հայաստանը հիմնադրել են ռուսները՝ ադրբեջանական հողի վրա» և նմանօրինակ պատումները դրանց դրսևորումներից են:
Իրականում, երբ ուսումնասիրում ենք 1804-1813 և 1826-1826 թվականների ռուս-պարսկական պատերազմներն ու դրանից հետո Արաքսի ձախափնյակի քաղաքական գործընթացները, մասնավորապես՝ վարչական բաժանումները, տեսնում ենք բազմաթիվ նմանություններ, թե ինչի հիմքի վրա են ձևավորվել ժամանակակից Հայաստանն ու Ադրբեջանը:
Երբ խոսք է բացվում հայերի ու ադրբեջանցիների՝ ոչ կառավարական ներկայացուցիչների հանդիպումների անհրաժեշտության մասին, մտածում եմ, որ այստեղ խոսելու շատ բան ունեն պատմաբանները, ազգագրագետները և քաղաքական աշխարհագրության մասնագետները:
Մենք և ադրբեջանցիները սովորաբար սևեռվում ենք այնպիսի կետերի վրա, որոնց մեզ բաժանում են և երբեմն մեր կողք կողքի ապրելը դարձնում անհամատեղելիության աստիճանի անհնարին:
Մինչդեռ կան բազմաթիվ կետեր, որոնք ունեն նմանություններ և արժե դրանց վրա ուշադրություն դարձնել:
Որպես անհատ ուսումնասիրող, որ կաշկանդված չէ տաբու և ցավոտ թեմաների բարձրաձայնումով, կառաջարկեի ուշադրություն դարձնել ազգակերտման այն նախնական գործընթացներով, որոնք սկիզբ են առել այն ժամանակներից, երբ Ռոմանովների Ռուսաստանը Պարսկաստանից գրավեց Անդրկովկասը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան

Leave a Comment