Գագիկ Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և նրա հետ փոխկապակցված անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության և խոշոր չափերի փողերի լվացման մեջ։ Հուլիսի սկզբից քաղաքական գործիչը գտնվում է կալանքի տակ։