Միրզոյանը և Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ գործընկերության օրակարգը – armeniatoday.am

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգը և հումանիտար բնույթի հարցեր, հայտնել է ԱԳՄԱՆ մամուլի ծառայությունը։

Կողմերն ընդգծել են Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ սահմանված տարբեր ոլորտներում փոխգործակցության դինամիկ զարգացումը։

Միրզոյանը և Բարնսը մտքեր են փոխանակել ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների հասարակությունների միջև կապերի զարգացման ուղղությամբ շարունակվող աշխատանքների շուրջ։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները և խաղաղության պայմաններում տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերը։

Կողմերն անդրադարձել են նաև հումանիտար բնույթի հարցերի։

Leave a Comment