Բեռնատարի սրահի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 14.2 կգ «մարիխուանա»

Բեռնատարի սրահի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 14.2 կգ «մարիխուանա»

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ապօրինի թմրամիջոց ներկրելու հանցավոր արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ 1 անձ ձերբակալվել է:

Նրա մոտ գտնվող բեռնատարի սրահի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.2 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Leave a Comment