
Bloomberg-ը հինգշաբթի օրը՝ հղում անելով իր աղբյուրին, հաղորդել է, որ Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները պլանավորում են բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Սև ծովում հրադադարի վերաբերյալ։
«Թուրքիան և ՄԱԿ-ը նոր բանակցություններ են սկսել… Սև ծովում հրադադարի գաղափարը քննարկելու համար՝ փորձելով համակարգել ջանքերը հացահատիկի մատակարարման անվտանգությունն ապահովելու համար՝ համաշխարհային սննդամթերքի գների կտրուկ աճի պայմաններում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության աղբյուրի համաձայն՝ հանդիպումները նախատեսված են հոկտեմբերի առաջին կեսին։
Աղբյուրը նշել է, որ որպես միջնորդներ հանդես են գալիս շվեյցարական «Մարդասիրական երկխոսության կենտրոն» ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչները։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել փակ դռների հետևում հանդիպում, որի նպատակն էր «դիվանագիտական նախաձեռնություն սկսելը»։ Մասնակցել են նաև Թուրքիայի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչներ։