
Հայաստանում «Թրամփի ուղու» նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է հանգեցնել այնտեղ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների, հետախուզական և այլ ենթակառուցվածքների հայտնվելուն։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Պետք է հաշվի առնել, որ ճանապարհի երկայնքով անվտանգության ապահովումը կվստահվի ստեղծվելիք ամերիկա-հայկական ընկերությանը, մինչդեռ հայկական կողմը կիրականացնի սահմանային և մաքսային վերահսկողությունը։ Իրականում դա կարող է նշանակել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների «մուտքը» Հայաստանի տարածք և այդ երկրում՝ Իրանի սահմանից բառացիորեն մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ամերիկյան հետախուզական, իսկ հնարավոր է՝ նաև այլ ենթակառուցվածքների հայտնվելը։ Սա, բնականաբար, հարցականի տակ է դնում ամբողջ երթուղու և դրանով իրականացվող փոխադրումների անվտանգությունը», – նշել է նա։