Ռուսաստանն ի՞նչ կանի, եթե Թուրքիան ու Ադրբեջանը պահանջեն փակել ատոմակայանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանն ի՞նչ կանի, եթե Թուրքիան ու Ադրբեջանը պահանջեն փակել ատոմակայանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Radar Զրույց»-ի այսօրվա հյուրն է քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Անդրադառնալով վարչապետի հայտարարություններին, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այժմ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, Պողոսյանը նշեց․

«Ռուսաստանն ունի դժգոհություն՝ իր շահերից ելնելով, Հայաստանն ունի դժգոհություն՝ իր շահերից ելնելով, ինչը նշանակում է, որ առճակատված մոտեցումներ կան, որովհետև ինչ-որ պահանջներ են դրվում։ Առնվազն երկու դաշնակից խնդիրները լուծում են ոչ թե սենյակում, այլ մտել են իրար մեղադրելու դաշտ, ինչը, բնականաբար, ունենալու է իր հետևանքները։ Հիմա թե հետևանքներից ինչքան է Ռուսաստանը տուժելու, և ինչքան՝ Հայաստանը, այսօր մեր մտահոգությունը դա պետք է լինի»։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները միշտ ասիմետրիկ են․

«Հայաստանն իր ֆիզիկական չափերով, նույնիսկ՝ Արցախի հետ, ավելի փոքր էր, հիմա ավելի է փոքրացել․ ավելի հեշտ է լինելու վնասելը։ Իսկ մենք ինչի՞ մասին ենք մտահոգվում, ո՞վ է դրանից օգտվում՝ մեր թշնամիները։ Ինչքան ուզում են ասել՝ «խաղաղություն», բոլորս էլ լավ գիտենք, որ խաղաղություն չկա։ Խաղաղությունը արժեքային խնդիր է, իսկ Ադրբեջանի կամ Թուրքիայի հայտարարություններն ամեն օր ապացուցում են, որ ընդհանրապես չեն մտահոգվում հայկական որևէ ցավով, արժեքով կամ խնդրով»։

Թևան Պողոսյանի խոսքով, Ռուսաստանն է որոշելու՝ խզի՞ Հայաստանի հետ հարաբերությունները, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment