Պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայության հետ չկապված պատճառով․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան դեպքը, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Գերատեսչության նախնական տվյալներով՝ զինծառայողը հանկարծամահ է եղել՝ ծառայության հետ չկապված պատճառով։

«Նշված դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի»,- հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

ՊՆ-ից հավելել են, որ նման դեպքերի մասին նախարարությունը, որպես վաղուց գործող կանոն, չի հաղորդում։

Leave a Comment