«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Մարիամ Հարությունյանի հեղինակային «AI լաբորատորիա» հաղորդման հյուրը Business Development Group կենտրոնի օպերացիոն տնօրեն Վահագն Քարամյանն է։
Մասնագետի հետ խոսել ենք վերջին շրջանում լայնորեն կիրառվող AI ագենտների, դրանց կիրառելիության, օգտակար և վնասակար ազդեցությունների, ինչպես նաև՝ AI ագենտների թույլ տված սխալների պատճառով պատասխանատվություն կրող կողմի մասին։
Վահագն Քարամյանը ցույց տվեց, թե ինչպես կարող ենք ստեղծել AI ագենտներ՝ սոցցանցերում առաջխաղացում գրանցելու համար։