Վնասվածք է ստացել 5 երեխաների մայր, նա փորձել է վնասազերծել ադրբեջանցուն, դանակով հարվածել է նրան, որից հետո հակառակորդը կրակել է կնոջ ուղղությամբ եւ դիմել փախուստի։ Կինն էլ ահազանգել է ոստիկանություն եւ շտապ օգնություն։
Սիսիանի ԲԿ-ի տնօրեն Անիկ Գրիգորյանը մեզ ասել էր, որ կինը հետազոտման փուլում է, կյանքին վտանգ չի սպառնում։
«Հրապարակ»֊ի ձեռքի տակ է հայտնվել կնոջ լուսանկարը՝ ամուսնու հետ։ Վնասվածք ստացած կնոջ անունը Անի է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: