«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի. նրա նկատմամբ սահմանվեց 1 տարի փորձաշրջան։
Հիշեցնենք՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-դ հոդվածի 1-ին մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։
