Դիվերսիոն խումբ է եղել, թե մեկ թշնամի։
Սրա պատասխանը չունենք։
ԱԱԾ-ն թաքցնում էր նաեւ որ 2 օր փնտրում են ադրբեջանցուն, մինչդեռ Շաքիի գյուղպետը հաստատեց. որ ադրբեջանցին ներխուժել էր ու չէին կրակել, երկու օր շարունակ չի հայտարարվել ներխուժման մասին, որպեսզի Սյունիքի բնակիչները զգոն լինեն։
Սյունիքի Շաքի գյուղի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը հաստատեց, որ այսօր ավտոմատով զինված ադրբեջանախոս մի տղամարդ մուտք է գործել գյուղի տներից մեկն, վնասել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ:
«Բռնեցին տարան, իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում», – հայտնեց գյուղապետ Ռուբեն մանուչարյանը:
Այսինքն չգրեի, աղմուկ չբարձրանար, սա էլ կկոծկվեր ինչպես շատ կարեւոր ինֆորմացիաներ:
*
2 օր թշնամին ներսում է, կրակել էր հայ կնոջը,կոծկել էին, չէին նախազգուշացրել գոնե բնակիչները ինքնապաշտպանվեին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: