Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել է, որ մտահոգված կլինի, եթե «Մանչեսթեր Սիթիի» էմիրաթական սեփականատերերը որոշեն վաճառել ակումբը։
Բըրնհեմը, որը նախկինում ղեկավարել է Մեծ Մանչեսթերը, նշել է, որ «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերը մեծ ներդրում են ունեցել քաղաքի զարգացման գործում, ինչպես նաև ակումբը համաշխարհային մակարդակի հասցնելու հարցում։
«Ես իսկապես մտահոգված կլինեի նրանց կորցնելու համար։ Նրանք հսկայական գործընկեր են եղել ժամանակակից Մանչեսթերի զարգացման գործում»,- ասել է Բերնհեմը BBC-ին։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» անկախ հանձնաժողովի որոշմամբ մեղավոր է ճանաչվել Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնների լուրջ խախտումների մեջ։ Ակումբը մինչև հոկտեմբերի 2-ը կարող է բողոքարկել որոշումը, իսկ հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ որոշումը դեռ չի կայացվել։
Բըրնհեմը նաև ընդգծել է, որ չի պատրաստվում միջամտել ակումբի նկատմամբ իրականացվող կարգապահական գործընթացին։
