Շաքիի բնակչուհին դիմադրություն է ցույց տվել իր տուն ներխուժած ադրբեջանցի զինծառայողին. նոր մանրամասներ

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած միջադեպից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղի բնակիչներից մեկը պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողն օգտվել է տանտերերի բացակայությունից և գիշերն անցկացրել նրանց տանը։

«Կինն ու 3 երեխաները տանը չեն գիշերել: Դպրոցից հետո կինը երեխաների հետ տուն է վերադարձել, նկատել ադրբեջանցուն և աղմուկ բարձրացրել, ինչից հետո վերջինս կրակել է նրա վրա»,- հայտնել է գյուղացին։

Ըստ աղբյուրի՝ հրազենային վիրավորում ստացած կինը դիմել է ինքնապաշտպանության և դանակով հարվածել հարձակվողին: Ադրբեջանցի զինծառայողը փախուստի է դիմել ու թաքնվել անասնագոմում, որտեղ էլ հետագայում հայտնաբերվել և ձերբակալվել է:

Leave a Comment