
«Ուզում են ինձ քաղաքականապես մեկուսացնեն։ Ուզում եմ հիշեցնել, ինձ հետ կապված մեղադրանքը բացառապես կապված է խոսքի, կարծիք արտահայտելու հետ»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
«Ես քաղաքկանապես ակտիվ գործունեություն եմ ծավալում հատկապես խորհրդարանում, դա շատերին դուր չի գալիս, միայն Ռուբեն Ռուբինյանին է ոգևորել, որովհետև չգիտես ինչու, որոշել է ինձ պարգևատրել։ Բայց մնացածին, կարծում եմ, այնքան էլ դուր չի գալիս, և հատկապես գլխավորին։ Եվ կարծում եմ, որ այս պրոցեսները առավելապես դրանով են պայմանավորված, որովհետև այս քրեական վարույթում ո՛չ տուժող կա, ո՛չ վկա, ոչ էլ ապացուցված հանցանք, մենակ կա Էդգար Ղազարյան մեղադրյալ և արդեն վերդիկտով մեղավոր ճանաչված»,- նշել է նա։