
«էդգար Ղազարյանը ոտից գլուխ դիսկոմֆորտ ա այս իշխանության համար, որոհետև չեն կարողնաում խորհրդարանում բերել, սղացնել ինչ որ ուզում են։ Այս գործը ծայրից ծայր քաղաքական է՝ խոսքի իրավունքի համար»,- ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախկին ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ի՞նչ է ասել Էդգար Ղազարյանը՝ խոսելով Անկախպության հռչակագրի հանման մասին, բացեք բառամթերքը, համեմատեք այն բառամթերքի հետ, որն այս ընթացքում օգտագործել են իշխանության առաջին դեմքերը և ասեք, թե ով այսօր պետք է այդ դատարանում դատվեր՝ Էդգար Ղազարյա՞նը, թե՞ այն մարդիկ ովքեր օգտագործել են կզցնելու եմ, սատկացնելու եմ, լեզուդ կտրելու եմ, և այլն»,- շարունակել է Զոհրաբյանը։ «Ես շարունակում եմ պնդել, որ այս խորհրդարանով Նիկոլ չի հեռանալու, բայց եթե այս իշխանության նպատակն ա էդգար Ղազարյանի նման քաղաքական գործիչը չլինի խորհրդանում, որ իրենք առավելագույնս իրենց կոմֆորտ զգան՝ մենք ամեն ինչ պիտի անենք, որ դա տեղի չունենա»,- նշել է ընդդիմադիր գործիչը։