Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մոնթե» քաղաքաշինական ծրագրի իրականացման համար ներդրողի ընտրության բաց մրցույթ։
Մրցույթի նպատակն է ընտրել ներդրող, որը նշված տարածքում նախատեսվող կառուցապատման իրավունքը ստանալու նպատակով կներկայացնի լավագույն քաղաքաշինական և ճարտարապետական լուծումներ պարունակող էսքիզային նախագիծ, առավել իրագործելի ներդրումային ծրագիր՝ նշված տարածքում ժամանակակից, կայուն և մարդու համար հարմարավետ բազմաֆունկցիոնալ միջավայրի ձևավորման հայեցակարգը ներառյալ տարածքում նախատեսվող մանկապարտեզի ու դպրոցի կառուցման համար, ինչպես նաև կներկայացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի ձեռքբերման համար լավագույն ֆինանսական առաջարկը:
Մասնակցության պայմանները՝
- Մրցույթին ներկայացված առաջարկների ուսումնասիրությունը, գնահատումը, արդյունքների ամփոփումը և որոշման ընդունումը կատարվում է մրցութային հանձնաժողովի կանոնակարգի համաձայն.
- Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք, ներառյալ կոնսորցիումի տեսքով.
- մրցութային առաջարկներն ընդունվում են մրցույթի հրապարակման օրվանից հետո 60 օրվա ընթացքում.
- մրցութային առաջարկները ներկայացվում են մրցութային հանձնաժողովի քարտուղարին, ով ստորագրությամբ ընդունում է փաթեթը՝ մասնակցին տրամադրելով ստացական/հավաստագիր.
- մրցույթը բաց է և անցկացվում է մեկ փուլով:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թ. նոյեմբերի 30-ը, ժամը 18:00։
Հասցե՝ ք. Երևան, Փավստոս Բուզանդի 1/3, 7-րդ հարկ, 720 աշխատասենյակ։
Փաթեթին ներկայացվող պահանջները՝
- Յուրաքանչյուր մասնակից պետք է փակ, սոսնձված և ներկայացուցչի կողմից ստորագրված ծրարով, (որի մեջ ներառված են նախաորակավորման ծրարը, տեխնիկական առաջարկի ծրարը, ֆինանսական առաջարկի ծրարը) ներկայացնի սույն որոշման 4-րդ հավելվածով հաստատված դիմումի ձևին համապատասխան լրացված և կնքված դիմում և կից՝ վերոնշյալ երեք ծրարները, որոնցում ներառված հայտ/առաջարկները պետք է նույնպես լինեն կնքված և ստորագրված ներկայացուցչի կողմից՝ առանց մասնակցին նույնականացնող նշումների:
- Մրցութային հայտը ներկայացվում է սույն հրապարակային ծանուցմամբ նշված ժամկետում: Փակ ծրարի, ինչպես նաև դրանում պարունակվող ծրարների վրա չպետք է լինեն որևէ գրառումներ:
Եթե ծրարում առկա լինի երկու հայտ, կամ հայտում նշված լինեն երկու կամ ավելի առաջարկներ, ապա տվյալ մասնակիցը համարվում է որակազրկված և իրավունք չունի շարունակել մրցույթը:
Ծրարի/ծրարների վրա չպետք է լինեն անուն/ներ/ իրավաբանական և/կամ ոչ պաշտոնական ստորագրություններ (բացառությամբ հայտը ներկայացնող ներկայացուցչի ստորագրության), ինչպես նաև՝ այլ նշումներ, որոնք թույլ կտան նույնականացնել մրցույթի մասնակցին: Նույնականացման տվյալները պետք է նշվեն միայն տեղեկատվական թերթիկում: Սույն պայմանը չպահպանելու դեպքում հայտատուն չի մասնակցի մրցույթին:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ մրցութային հայտ:
Մրցույթի վերաբերյալ հարցերի դեպքում՝
[email protected]
+374 87 830 68, +374 11 514 005
Այլ պայմաններ՝
Այն դեպքում, երբ մրցույթում ներկայացված առաջարկների գնահատման վերջնարդյունքում մասնակիցները ստանում են հավասար միավորներ, ապա Հանձնաժողովը հավասար միավորներ ստացած մասնակիցներին հրավիրում է բաց բանակցությունների, որի անցկացման վայրի և ժամի մասին մասնակիցները տեղեկացվում են նիստի ժամանակ կամ իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեին համապատասխան ծանուցագիր ստանալով։
Հավասար միավորներ ստացած մասնակիցներից մրցույթում հաղթողը որոշվում է սույն որոշման հ.4հ ավելվածով սահմանված կարգով: Հավասար միավորներ ստացած որևէ մասնակցի կողմից բանակցությունների ընթացքում հաղթող չճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ:
