Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդին։

«Վարչապետը ողջունել է պարոն Մահմուդի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի (USCIRF) նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ասիֆ Մահմուդի մասնակցությունը Հայաստանի աղոթքի նախաճաշ միջոցառմանը և նշել, որ այն հնարավորություն է ընձեռում համախմբել տարբեր երկրների և կրոնական համայնքների ներկայացուցիչներին՝ խաղաղության, մարդկային արժանապատվության և հանրային ծառայության գաղափարների շուրջ։

Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի աղոթքի նախաճաշ միջոցառման, նպատակների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment