Ֆրանսիայում բողոքի ակցիաների ընթացքում աշակերտները դպրոց են հրկիզել

01 Հոկտեմբերի 2026, 15:50

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացնող դպրոցականները սկսել են հրկիզել ավագ դպրոցների շենքերը։

Աշակերտները մի քանի օր շարունակ բողոքում են ծանրաբեռնված դասացուցակի, ուսուցիչների պակասի և կրթության ոլորտում առկա այլ խնդիրների դեմ։ Որոշ դեպքերում բողոքի ակցիաներն ուղեկցվել են անկարգություններով։

Իշխանությունների տվյալներով՝ բերման է ենթարկվել 625 մարդ, իսկ ավելի քան 200 մարդ տուժել է։

Լրատվամիջոցներում հրապարակված կադրերում երևում է, որ կրակը տարածվել է դպրոցի նախասրահում։

Leave a Comment