
ԱՄՆ-ում ամերիկացի երգչուհի Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվող Իվաննա Օրտիսին, մեղավոր ճանաչվելու դեպքում, սպառնում է ցմահ ազատազրկում, հայտնել է Լոս Անջելեսի շրջանի դատախազության գրասենյակը։
Դատախազությունը հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել 14 կետով, այդ թվում՝ սպանության փորձի համար։
Նշենք, որ մարտ ամսին Բևերլի Հիլզում Ռիհաննայի տան ուղղությամբ AR-15 տիպի հրացանից կրակոցներ են արձակվել, երբ երգչուհին երեխաների և իր զուգընկերոջ հետ գտնվել է տանը։ New York Post-ի տվյալներով՝ հարձակման մեջ կասկածվող Իվաննա Օրտիսը սոցիալական ցանցերում տարված է եղել երգչուհով և նրա հասցեին վիրավորական գրառումներ է կատարել։