
Այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով դիտրակմանը, որ ԱՄՆ հերթական պատժամիջոցներն է իրականացնում Իրանի նկատմամբ՝ այդ թվում ավիացիոն բնույթի, և հարցին, թե արդյոք Իրանը դեպի ՀՀ թռիչքների ժամանակ խնդիրներ կարող է ունենալ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ կառավարությունն ուսումնասիրում է Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթները։ «Մենք բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում մենք ասում ենք, որ մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, բայց մի գիծ կա, որը մենք չենք կարող անցնել, դա այն ռիսկն է, որ Հայաստանն ինքը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ մինչև Հայաստանի՝ սանկցիաների տակ հայտնվելու ռիսկը մենք կմնանք զուտ բարեկամական տրամաբանության մեջ։