Ռուբիոն Արաղչիից պահանջել է անմիջապես լքել ԱՄՆ-ը. Axios

Ռուբիոն Արաղչիից պահանջել է անմիջապես լքել ԱՄՆ-ը. Axios

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող Իրանի պատվիրակությունը անհապաղ լքի ԱՄՆ-ը։ Այդ մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի և հարցին ծանոթ մեկ այլ աղբյուրի։

Պատվիրակության կազմում է եղել նաև Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ Պահանջը ներկայացվել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները միջնորդների մասնակցությամբ փակուղի են մտել։

ԱՄՆ առաքելությունը ՄԱԿ-ում երկուշաբթի երեկոյան իրանական կողմին հայտնել է, որ պատվիրակությունը պետք է անմիջապես հեռանա Նյու Յորքից։ Մի քանի ժամ անց Արաղչին և պատվիրակության անդամները մեկնել են Դոհա։

Միաժամանակ, իրանական կողմը հերքել է, որ պատվիրակությանը ԱՄՆ-ից «վտարել» են՝ նշելով, որ Արաղչիի վերադարձը նախապես ծրագրված էր։

Կատարի միջնորդները շարունակում են կապ պահպանել Վաշինգտոնի և Թեհրանի հետ՝ բանակցությունները վերսկսելու և փոխզիջումային տարբերակ գտնելու նպատակով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment