Ժեզուշն ու Պրոենսան օդանավակայանում փորձել են Ռոնալդուին համոզել

Ժեզուշն ու Պրոենսան օդանավակայանում փորձել են Ռոնալդուին համոզել

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշն ու Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսան փորձել են համոզել Կրիշտիանու Ռոնալդուին չհեռանալ հավաքականի ճամբարից։

41-ամյա ֆուտբոլիստը Դանիայի դեմ Ազգերի լիգայի խաղից առաջ լքել է թիմի ճամբարը՝ մարզչի հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին։

Marca-ի տեղեկություններով՝ Ժեզուշն ու Պրոենսան նույնիսկ մեկնել են Կոպենհագենի օդանավակայան՝ Ռոնալդուին հանդիպելու և նրան թիմում մնալու հարցում համոզելու համար, սակայն Պորտուգալիայի հավաքականի ավագը չի փոխել իր որոշումը։

Ռոնալդուի անձնական ինքնաթիռը Կոպենհագեն է ժամանել տեղական ժամանակով մոտ 22:15-ին, իսկ 23:35-ին մեկնել է Մադրիդ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment