
Շատ կարևոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի այս պատմական պատասխանատվությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում ընթացող «Բևեռացված աշխարհում ԶԼՄ-ների միջոցով վստահության ամրապնդումը» թեմայով մեդիաֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը։
«2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ստորագրված համատեղ հռչակագիրը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց տվեցին, որ տասնամյակներ շարունակված հակամարտությունից հետո հնարավոր է վստահություն ձևավորել։ Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը ճիշտ գնահատեն այս պատմական պատասխանատվությունը և ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար», – նշել է նա։