Այս պահին ռուսական գազի սակագնի հնարավոր թանկացման մասին ազդակներ չկան, հետևաբար հարցի քննարկումն ավելորդ եմ համարում: Երբ լինեն, այդ ժամանակ էլ կքննարկենք: Մտածու՞մ ենք արդյոք, թե ինչպես կառավարենք իրավիճակը: Այո՛, որովհետև դա նորություն չէ»,- հայտարարել է Փաշինյանը՝ պարզաբանելով, որ 2018 թվականից ի վեր ամեն տարի առերեսվում է այս իրավիճակին, քանի որ «հարցերը մշտապես հնչում են»:
Վարչապետի խոսքով՝ դիտարկվում են տարբեր սցենարներ՝ ոչ միայն այս, այլև մյուս հարցերի վերաբերյալ: «Այս պահին նման բան չկա», — կրկնել է Փաշինյանը: