Բերդում լցակայանի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով

Բերդում լցակայանի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՇՈՏԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք․ Բերդ, Մաշտոցի 2ա) հայտնաբերվել են խախտումներ։

Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսավարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոց, որի արդյունքում կասեցվել է լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ:

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment