ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Axios-ի և CNN-ի հաղորդումներն այն մասին, թե Վաշինգտոնն առաջարկել է թուլացնել Թեհրանի դեմ պատժամիջոցներն ու ապասառեցնել իրանական միջոցները՝ միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց, ինչից հետո նավթի գնաճ է գրացվել, տեղեկացրել է Independent-ը:
«Սա սուտ է։ Ես նրանց ոչինչ չեմ առաջարկել»,- գրել է նա, ինչից հետո նավթի համաշխարհային գներն աճ են գրանցել։
ԱՄՆ նախագահի հայտարարությանը հաջորդել է Թեհրանի կոշտ արձագանքը։ Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին պնդել է, թե ԱՄՆ-ն «անխուսափելիորեն կլքի տարածաշրջանը», իսկ Իսրայելի օրերը «հաշված են»։
Միևնույն ժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը կոչ է արել ամերիկացի ընտրողներին նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում պատժել Թրամփին նրա ռազմատենչ հռետորաբանության համար։ Զուգահեռաբար, Թրամփը հաստատել է, որ ամերիկացի պաշտոնյաները Նյու Յորքում զրուցել են միջնորդների հետ՝ հայտարարելով, թե ԱՄՆ-ն «շատ շուտով» կհաղթի Իրանի դեմ մղվող պատերազմում։
CBS-ին տված հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «շատ մոտ է» Իրանի հետ համաձայնագրի կնքմանը, որը երկարաժամկետ հեռանկարում կլուծի Թեհրանի միջուկային ծրագրի հարցը։
Սեպտեմբերի 23-ին Իրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում՝ Կատարի միջնորդությամբ քննարկումների ժամանակ, ԱՄՆ-ին էր փոխանցել դիվանագիտական գործընթացը վերսկսելու իր պայմանները։
Լրատվամիջացները նաև հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները սեպտեմբերի 28-ին առանձին բանակցություններ էին անցկացրել միջնորդների հետ։
