
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացն ընթանում է չորս հիմնական ուղղություններով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում կայացած «Կենտրոնական Ասիա – Մոնղոլիա – Կովկաս – Աֆղանստան» տարածաշրջանային ֆորումում հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը։
«Մենք ունենք չորս ուղղություն։ Առաջինը՝ խաղաղության պայմանագիրն է, երկրորդը՝ սահմանազատումը, երրորդը՝ տրանսպորտային կապերը, չորրորդը՝ քաղաքացիական հասարակությունների միջև շփումները»,- նշել է նա։