«Երևանի քաղաքապետարանի «նորացված» տրանսպորտի վարորդները թքած ունեն օրենքի վրա»․ Կարեն Հեքիմյան

«Երևանի քաղաքապետարանի «նորացված» տրանսպորտի վարորդները թքած ունեն օրենքի վրա»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի տրանսպորտը բեսպրեդելի մեջ է:
Ծանրաբեռնված խաչմերուկ մուտք գործելն արգելված է: Այլ կերպ ասած՝ վարորդը չպետք է մտնի խաչմերուկ, եթե առջևում կա խցանում և հնարավոր չի լինի անարգել ազատել խաչմերուկը:
Երևանի քաղաքապետարանի «նորացված» տրանսպորտի վարորդները թքած ունեն օրենքի վրա: Վերջիններս բեսպրեդելի ջատագովներ են:
Նկարում՝ Գարեգին Նժդեհ-Մանթաշյան փողոցների խաչմերուկն է: Երևանի տրանսպորտի բեսպրեդելի արդյունքում, այն անհնար է անցնել: Ի դեպ, խաչմերուկում առկա են տեսախցիկներ, իսկ մոտակայքում հերթապահում են ՀՀ ներքին գործերի նախարարությունում որպես ոստիկան աշխատող անձինք: Սակայն տեսախցիկներն ու ոստիկանները բեսպրեդելը կանխելու համար չեն: Վերջիններս բացառապես «հարիֆներին» տուգանելու գործառույթ են կատարում»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment