
«2026 թվականի օգոստոսին մենք աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ ենք արձանագրել: Նախկինում ոչ մի անգամ չենք ունեցել, որ օգոստոսին պատմական մաքսիմում ունենանք»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս տարի աննախադեպ է նրանով, որ օգոստոս ամսին բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել: Օգոստոսին ունեցել ենք 830,417 աշխատատեղ, որը 2017 թվականի օգոստոսի համեմատությամբ ավելի է 307,130-ով:
Ընդհանուր աշխատավարձային ֆոնդը 2017-ի օգոստոսի համեմատությամբ ավելի է 186 մլրդ դրամով կամ 208 տոկոսով, այսինքն՝ շուրջ 4 անգամ աշխատավարձային ֆոնդն ընդհանուր առմամբ ավելացել է»,- հավելեց Փաշինյանը: