Այժմ ֆուտբոլի ոլորտում շատ լուրջ ներդրումներ են տեղի ունենում. վարչապետ

Այժմ ֆուտբոլի ոլորտում շատ լուրջ ներդրումներ են տեղի ունենում. վարչապետ

«Հայաստանում ի վերջո ստեղծվում են ֆուտբոլի զարգացման ինստիտուցիոնալ հիմքեր։ Վերջին 1 ամսվա ես 2 այց եմ ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի ակադեմիա և իտալական «Յուվետուս» ակումբի հայաստանյան ակադեմիայի բացմանը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարզադաշտերի կառուցմանը։

Նրա խոսքով՝ այն, ինչի մասին խոսվում էր, այժմ ամեն ինչը առարկայանում է. «Որովհետև ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ։ Մարդիկ կոնկրետ ներդրում են այս տրամաբանության մեջ։ Մինչ սա ինչ տրամաբանություն է ունեցել ֆուտբոլը. մի քիչ համայնքի ղեկավարը պիտի տա, մի քիչ մարզպետը, կառավարությունը, բարերը։ Մեկը աջ ոտքի «Բուծին» կտա, մյուսը՝ ձախ ոտքի…»,- շեշտել է նա և ընդգծել, որ այդպես ֆուտբոլ չէր կարող զարգանալ։

Վարչապետը վստահեցրել է, որ այժմ ֆուտբոլի ոլորտում շատ լուրջ ներդրումներ են տեղի ունենում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment