Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում



Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում:


Այս մասին նշել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


«Հայ հիդրոմետի կանխատեսումների համաձայն Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ:

Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա կանխատեսումներին, ապա պետք է ասեմ, որ հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայի սահմաններում տեղումների քանակը նորմայից ավել, ինչը նշանակում է, որ մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր։ Բնականաբար կունենանք նաև արևառատ օրեր», -նշել է նա իր ֆեյսբուքյան էջում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment