
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը, եթե Վաշինգթոնի և Թեհրանի միջև համաձայնություն ձեռք չբերվի, և հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակը մոտենում է։
Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները Թրամփին հարցրել են, թե ինչպես է նա նախատեսում համաձայնության հասնել Թեհրանի հետ, եթե Իրանի իշխանություններին համարում է «խելագար և ոչ ռացիոնալ գործընկերներ»։
«Հնարավոր է՝ մենք ռմբակոծենք նրանց։ Մենք պետք է կայացնենք այդ որոշումը։ Կա՛մ կռմբակոծենք նրանց, կա՛մ գործարք կկնքենք։ Ժամանակը մոտենում է։ Այսպես թե այնպես, այս ամենը շատ շուտ կավարտվի»,- պատասխանել է ԱՄՆ առաջնորդը։
QUESTION: How do you get a deal done with Iran when your counterparts are crazy?
@POTUS: “Maybe you blow ’em up. We have to make that decision — we blow ’em up, make a deal — but the time is coming. It’s going to end very soon, one way or the other.” https://t.co/hjU9XBUxuS— Rapid Response 47 (@RapidResponse47) September 30, 2026