
Առաջարկվում է 4 մլրդ 69 մլն դրամ հատկացնել մի շարք ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, տեխնիկական և հեղինակային հսկողության նախագծերի ձեռքբերման աշխատանքներին, փորձաքննության ծառայությունների ձեռքբերման աշխատանքներին: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 1-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, թե որ ճանապարհների մասին է խոսքը։ Դրանց թվում են Գյումրիից մինչև ՀՀ սահման տանող 600 մ ճանապարհահատվածի հիմնանորոգումը, ինչպես նաև Ենոքավանից դեպի Կարմիրգյուղ և Ջուջևան տանող ճանապարհի հիմնանորոգումը։ Վերջինս գրունտային է, սակայն առաջին անգամ ասֆալտապատվելու է։
Բուլդոզերով ուղղած ճանապարհ է, քանի՞ տարում ենք պլանավորում ավարտել կառուցումը»,- դիմելով Խուդաթյանին՝ հետաքրքրվեց Փաշինյանը։
Նախարարը պատասխանեց․ «Մինչև 4 տարի ենք նախատեսել, բայց պետք է հաշվի առենք, որ և՛ աշխատանքի ծավալն է մեծ, և՛ ֆինանսական արժեքը, խոսքը 14, 7 միլիարդ դրամի պայմանագրի մասին է, հնարավոր է շահագործման հանձնենք որոշակի փուլերով»։