Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Վասիլի Օսմակովի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է ռազմական համագործակության հեռանկարները, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կողմերը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության դերը տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության ապահովման գործում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Սեպտեմբերի 30-ին՝ Baku Expo Center-ում անցկացվող ADEX 2026 Ադրբեջանի պաշտպանական միջազգային ցուցահանդեսի շրջանակում:
