Պետք է այլընտրանքային ճանապարհներ ստեղծել. Նիկոլ Փաշինյան

Պետք է այլընտրանքային ճանապարհներ ստեղծել. Նիկոլ Փաշինյան

«Գործնականում բոլոր հնարավոր տեղերում, բոլոր հնարավոր ձևերով պետք է ճանապարհներ կառուցենք, որովհետև ավտոմեքենաների թիվն այնպիսին է, որ շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին ենք խցանման խնդիր ունենալու»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում և հավելել, որ այսօր արդեն իսկ ունենք այդ խցանումները որոշակի սեզոնների և օրերի։

Նրա խոսքով՝ պետք է այլընտրանքներ ստեղծել. «Այսօր նկատում եմ՝ ճանապարհների այլընտրանքները կան, և դա էլ պետք է հաշվի առնել, որ մարդիկ իներցիայով շարունակում են նույն ճանապարհները օգտագործել»,- շեշտել է վարչապետը՝ ընդգծելով, որ այլընտրանքային ճանապարհների դեպքում մարդիկ «Ա» կետից «Բ» կետ շարժվելու այլ տարբերակներ ունենան։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment