Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով․ Սուրենյան – armeniatoday.am

Հոկտեմբերի 1-3-ը Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև, առանձին հատվածներում՝ հորդառատ անձրևներ և կարկուտ, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

Հոկտեմբերի 4-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։

Հոկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, սակայն տեղումների քանակը՝ նորմայից ավելի, ինչը նշանակում է, որ կլինի ոչ տաք և տեղումնառատ ամիս։

Միևնույն ժամանակ, տեղումնառատ օրերին զուգահեռ կանխատեսվում են նաև արևառատ եղանակային ժամանակահատվածներ։

Leave a Comment