Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ն պետք է «ճիշտ» գնահատի վաշինգտոնյան համաձայնության պատասխանատվությունը



168.am-ը գրում է.


Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը՝ Բաքվում ընթացող «Վստահության կառուցումը լրատվամիջոցների միջոցով բևեռացված աշխարհում» խորագրով մեդիա-ֆորումի ժամանակ հայտարարել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը և խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ցույց տվեց, որ հնարավոր է վստահություն կառուցել տասնամյակներ տևած հակամարտությունից հետո։


«Կենսական նշանակություն ունի, որ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը պատշաճ կերպով գիտակցեն այս պատմական պատասխանատվությունը և ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment