
Ոչ սթափ վիճակում գտնվող օտարերկրացի ուղևորը Լոնդոնից Ստամբուլ ուղևորվող ինքնաթիռում երկու մարդու է կծել, հայտնում է AJet ավիաընկերությունը։
Ավիափոխադրողի տվյալներով՝ տղամարդը սկսել է վիճաբանել, երբ անձնակազմը միջամտել է, քանի որ նա անհանգստացնում էր իր կողքին նստած կնոջը։ Ուղևորը անտեսել է անձնակազմի պահանջները և շարունակել խախտել կարգուկանոնը։
Միջադեպի ընթացքում ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը կծել է մեկ այլ ուղևորի և բորտուղեկցորդին։ Նշվում է, որ Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ոստիկանությունը ձերբակալել է անկարգություններ կատարած ուղևորին։ Իսկ ավիաընկերությունը նրան ցմահ ներառել է սև ցուցակում։