Թուրքիան և Ադրբեջանը Բաքվում անցկացվող ADEX 2026 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում ստորագրել են մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Գործարքների ընդհանուր արժեքը գերազանցում է 500 միլիոն ԱՄՆ դոլարը, հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Պայմանագրերը նախատեսում են թուրքական պաշտպանական արդյունաբերության առաջատար ընկերությունների արտադրանքի և համակարգերի մատակարարում Ադրբեջանին։