Ապօրինի ձեռնարկատիրությամբ պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասը վերականգնվել է

Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի դաշտամիջյան հատվածում 2023 թվականից մինչ օրս ձկնաբուծական լճակների կառուցման նպատակով, առանց համապատասխան թույլտվության ընկերությունը, որի անունը Քննչական կոմիտեն չի հայտնում, իրականացրել է ավազի արդյունահանում, սակայն թաքցրել և չի հայտարարագրել արդյունահանված ավազի խառնուրդի ծավալները, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել բնօգտագործման վճար։ 

«Նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասից 25 մլն 700 ՀՀ դրամը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment