
Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ըստ Reuters-ի՝ Ռուսաստանը գաղտնի նոտա է հղել ՆԱՏՕ-ին առ այն, որ Կալինինգրադի շրջափակման դեպքում Մոսկվան կկիրառի իր զինանոցի ամենահզոր միջոցը, այն է՝ միջուկային հարված կհասցնի շրջափակողներին:
Հիշեցնում եմ, որ 44-օրյա պատերազմի մեկնարկին նիկոլական Հայաստանը ոչ միայն չսպառնաց, այլև պաշտոնապես և հրապարակային խոստացավ հարվածներ չհասցնել կրիտիկական ենթակառուցվածք հանդիսացող Բաքու-Ջեյհան նավթամուղին:
Հիշեցնում եմ, որ Սերժ Սարգսյանի ձեռք բերած «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներն ի զօրու էին Ադրբեջանի տարածքում խոցել ցանկացած օբյեկտ, այդ թվում՝ Բաքու-Ջեյհանի խողովակաշարը և որ ամենակարևորն է՝ նավթի ռեզերվուարը:
Հիշեցնում եմ, որովհետև նիկոլական Հայաստանում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը՝ հիշողության կորուստն ու հիշողություն չունեցող անասունը…»։