
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր սեպտեմբերի վերջին օրն է:
Հայաստանի իշխանությունները ընտրություններից առաջ հայտարարել էին, որ եթե ժողովուրդը սահմանադրական մեծամասնություն չտա իրենց, ապա սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու:
Ժողովուրդը չտվեց այնքան քվե իշխող ուժին, որ նա ձևավորի սահմանադրական մեծամասնություն, ինչը իրավական հնարավորություն էր տալու Հայաստանի Սահմանադրությունից հանելու Անկախության Հռչակագրին հղումը, որը Աliեւի պահանջն է:
Նա հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրի հաջորդ օրը այն բանից հետո, եթե Հռչակագրին հղումը հանվի:
Անշուշտ, շատ լավ է, որ աղետալի կամ ընդհանրապես պատերազմ չեղավ:
Մնացյալը մտածելու բան է»։
․
Աղբյուրը` Թաթուլ Հակոբյան