Ադրբեջանը և Թուրքիան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքել – armeniatoday.am

Ադրբեջանը Թուրքիայի հետ 500 մլն դոլարի պաշտպանական արտադրանքի մատակարարման պայմանագրեր է ստորագրել, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունին։

Դրանց տվյալներով՝ թուրքական TUSAŞ ընկերության հետ պայմանագիր է ստորագրվել 14 Hürkuş ուսումնամարզական ինքնաթիռի մատակարարման համար։ Aselsan-ի հետ ստորագրվել է ALP-100 շարժական ռադարի մատակարարման մասին հուշագիր։

Թուրքական Baykar ընկերությունն Ադրբեջանին կմատակարարի Mızrak շրջապտտող զինամթերք, ինչպես նաև Antidot ռադիոէլեկտրոնային պայքարի և հետախուզության համակարգեր։

Roketsan-ի հետ պայմանագիր է ստորագրվել Barbaros ցանաքային հրթիռային համալիրի մատակարարման վերաբերյալ։

Պայմանագրերը ստորագրվել են Բաքվում անցկացվող ADEX-2026 պաշտպանական ցուցահանդեսի շրջանակում։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Aselsan և Novasis MMC ընկերությունները նաև նախնական արձանագրություն են ստորագրել Նախիջևանում գործարան ստեղծելու վերաբերյալ։ Բացի այդ, ադրբեջանական կողմը և թուրքական Boğaziçi Savunma ընկերությունը գործընկերության և տեղական արտադրության մասին համաձայնագիր են ստորագրել։

Leave a Comment